Ներքին 3 տարի առաջ - 14:30 20-02-2023

Տպավորություն է, որ հատուկ այրվել են մահճակալները, որոնց վրա եղել են զինվորները․ մահճակալների միջև ընկած միջանցքներն այրված չեն․ փաստաբան

Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողներն այսօր կառավարության շենքի մոտ էին, բողոքի ցույց էին անում և պահանջում հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Կառավարությունից խոստացան առաջիկայում հանդիպման հնարավորության մասին տեղյակ պահել։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողները սեփական հետաքննությունն են սկսել, դեպքի վայր են այցելել միասին և էական հանգամանքներ են ի հայտ եկել։ «Այնպիսի տպավորություն է, որ վառվել են միայն մահճակալներն ու դրանց տակ գտնվող հատակը, իսկ մահճակալների միջև ընկած 60 սանտիմետրանոց միջանցքներն այրված չէ։ Տպավորություն է, որ վառվել են հատուկ մահճակալները, որի վրա գտնվել են զինվորները»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այլ էական հանգամանքներ ևս ի մի են բերվում, դրանք առաջիկայում ներկայացնելու է վարույթ իրականացնող մարմնին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել