Ներքին 3 տարի առաջ - 20:48 18-02-2023

Աշտարակի քրեական հետախույզների պայքարն ապօրինի թմրաշրջանառության դեմ

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք նախ Աշտարակի Նարեկացու փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված ու մոխրացված հետքերով գլանակ: Ձերբակալվածը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ պատրաստված կանեփի վայրաճ թփերից:

Մյուս բացահայտումն Աշտարակի քրեական հետախույզներն արձանագրել են փետրվարի 16-ին։ Նրանք Կարբի համայնքում ձերբակալել են Արմավիրի մարզի մի բնակչի։ Բաժնում նա խուզարկվել է։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ ու մոխրացած հետքերով կաթուցիչներ։ Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում թմրամիջոց է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ