copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:25 16-02-2023

Երևանում 42-ամյա վարորդը Mersedes-ով վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում ժամը 17։30-ի սահմաններում։ Երևանի բնակիչ, 42-ամյա Գագիկ Տ․-ն իր վարած Mersedes մակնիշի ավտոմեքենայով Փիրումյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ռիբոկի» դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 63-ամյա Վազգեն Ք․-ին։

Ըստ աղբյուրի` վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այնուհետև դեպքի մասին ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն։

Դեպքի փաստով քննիչ Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը