copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 18:07 16-02-2023

Փաշինյան Նիկոլը մեզ բոլորիս, առանց մեր համաձայնության, «խաղաղության պայմանագրի» համահեղինակ կարգեց․ Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյան Նիկոլն ասում է, որ «ՀՀ-ն երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքներն ու մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին»:

Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ն ավարտել է»: Այդ ՀՀ-ն ո՞վ է:
Եթե չեմ սխալվում, ՀՀ-ն հիմնականում շարքային քաղաքացիներն են, հետևաբար՝ Փաշինյան Նիկոլը մեզ բոլորիս, առանց մեր համաձայնության, «խաղաղության պայմանագրի» համահեղինակ կարգեց:

Սակայն, այդ «խաղաղության պայմանագրով» վերապահված իրավունքներն ու պարտականությունները հիմնականում շարքային քաղաքացիներն են կրելու, այլ ոչ Փաշինյան Նիկոլը:

Օրինակ՝ եթե «խաղաղության պայմանագրի» շրջանակներում Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, ապա Հայրենիքը պաշտպանելու և զոհվելու են «խաղաղության պայմանագրի» տառից և բովանդակությունից անտեղյակ ՀՀ շարքային քաղաքացիները:

Կամ՝ եթե «խաղաղության պայմանագրի» շրջանակներում ՀՀ շարքային քաղաքացին պետք է դուրս վռնդվի սեփական տնից, ապա արդյո՞ք կարելի է վերջինիս «խաղաղության պայմանագրի» համահեղինակ անվանել:

Ի վերջո, «խաղաղության պայմանագրով» ի՞նչ է լինելու Արցախի հետ, կամ՝ արդյո՞ք այդ պայմանագրի իրավասուբյեկտ ՀՀ-ն գիտակցում է, որ Արծվաշենը վերջինիս միջազգայնորեն ճանաչված, անբաժանելի մասն է կազմում:

Բացի դրանից՝ «խաղաղության պայմանագրով» ի՞նչ ճակատագիր է սպասվում գյումրեցիներին, աբովյանցիներին կամ երևանցիներին: Գիտե՞ք: Իհարկե, չգիտեք:

Պարադոքսն այն է, որ ՀՀ-ն չգիտի, թե ինչ է երեկ «ավարտել» և ՀՀ-ի անունից Ադրբեջանին «ներկայացրել» Փաշինյան Նիկոլը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ