Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:38 15-02-2023

Դեղորայք չկա, ավելի վտանգավոր բան կա. Հայաստան է բերվում չգրանցված թուրքական դեղորայք

«Մեր շուկան փոքր է, շատ ընկերությունների ձեռք չի տալիս այս շուկայում դեղորայք ներկայացնել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ խոսելով տեղական շուկայում դեղորայքային դեֆիցիտից։

«Սակայն մեզ մոտ էլ մարդիկ հիվանդանում են նույն հիվանդություններով ինչ-որ աշխարհում»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանն ասաց, որ շուկայում դեղորայքի առկայությունը ապահովելու համար Առողջապահության նախարարությունը որոշակի անելիքներ ունի. «Հետևաբար դեղորայք կա, որ շատ դեպքերում, օրինակ, պետք է ձեռք բերի նախարարությունը։ Ինչ-որ արտոնյալ գրանցման պայմաններ տա, որպեսզի դա ֆինանսապես ներկրողներին հարամար լինի, ներկրեն, գրանցեն և այլն։ Հիմա մեզ մոտ դա շատ քիչ դեղորայքի վրա է տարածվում, և մեծ ֆերմաներն էլ, որոնք որ գտնում են, որ մեր շուկան իրենց համար նպատակահարմար չէ, փակվում են, գնում են։ Մենք ունենք խնդիր, որ մեզ մոտ դեղորայքի հետ կապված քաղաքականությունը մի փոքր կաղում է»,- ասաց Գրիգորյանը։

Խոսելով նախարարության գործելաոճից՝ Գրիգորյանն ընդգծեց. «Ես չեմ ուզում նախարարության արածից կամ չարածից խոսել, որովհետև այն, ինչ այս պահին մենք ունենք, ամենաարդար բանն է, որ կատարվում է մեր ժողովրդի հետ․ իրենք են ընտրել իշխանությանը»։

Գրիգորյանը ընդգծեց, որ շուկայում դեղորայքի պակասին զուգահետ սկսել են հայտնվել թուրքական ծագման չգրանցված դեղեր. «Դեղորայք չկա․ ավելի վտանգավոր բան կա, որ շուկա բերվում է չգրանցված թուրքական դեղորայք, բազմաթիվ հրապարակումներ կան այդ մասին համացանցում։ Այսինքն, վերահսկողությունն էլ է մեզ մոտ կաղում։ Ուստի հարցի հասցեատերը որպես այդպիսին Առողջապահությանն նախարարությունն է, թե ինչու չկա դեղորայքը մեր երկրում»,- նշեց ոլորտի կազմակերպիչը։

Հարցին, թե չգրանցված ծագման դեղերն ինչպես են հայտնվում մեր երկրում, Գրիգորյանն ասաց. «Այդ հարցը արդեն մաքսայինին է ուղղված։ Ես փաստն եմ արձանագրում, որ կան տարբեր տեսակի դեղորայքներ։ Եվ ուղղակիորեն վերցնենք այս բազմաշերտ հարցը»։

Հետաքրքրվեցինք Գրիգորյանից՝ իսկ ինչպես էին այդ հարցերը կարգավորվում նախկինում։ Գրիգորյանն արձագանքեց. «Նախկինում այս հարցը չէր ծագում, որ մի հատ էլ կարգավորվեր, նախկինում մենք ունեինք բազմաթիվ դեղագործական ընկերություններ, ովքեր մեր շուկայում էին, նախկինում կային մոտեցումներ, որոնք թույլ էին տալիս այդ ընկերություններին մնալ շուկայում, և նախկինում ոլորտային քաղաքականությունը մշակվում և ինտեգրվում էր՝ հաշվի առնելով մեր բնակչության առանձնահատկությունները, մշակութային առանձնահատկությունները և ընկալման առանձնահատկությունները, այսինքն, անիմաստ է առողջապահության ոլորտում որևէ ռեֆորմ անել՝ առանց մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելու։ Որովհետև մեր բնակչությունն ավելի պահպանողական է և սոցիալական ոլորտում որևէ փոփոխություն իրականացնելը, իսկ առողջապահությունը սոցիալական ոլորտ է, պետք է անպայման հաշվի առնվի բնակչության ընկալման հարցը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել