copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:36 14-02-2023

Հայաստանի կառավությունն ավելի խելացի կգտնվեր, եթե իր աղբարկղերը քչփորողներին նախ օգներ․ ակցիայի մասնակից

Այսօր կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում մասնակիցներից մեկն ասաց, որ շարունակում է մասնակցել ակցիային, որովհետև դեռ մեռած է․ «Ինձ համար ապրել դեռ չի նշանակում սնվել, քնել, նստել բազմոցին, սրճել սրա-նրա հետ, դա ինձ համար կյանք չէ։

«Ինձ համար կյանքը պարփակված է հայրենիք հասկացության մեջ։ Իսկ բոլոր նրանց, ովքեր կարողանում են այս պայմաններում մնալ առնվազն չեզոք, եթե ոչ կողմ այս իրավիճաին, ովքեր կողմ են ասում եմ ամոթ, իսկ ովքեր չեզոք են և հայտարարում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, ես դա մարմնավաճառություն եմ համարում, մեր ամբողջ կյանքը քաղաքականություն է»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Թուրքիա ուղարկված մարդասիրական բեռին, ակցիայի մասնակիցն ասաց․ «Եթե Հայաստանի կառավությունը լիներ, ավելի խելացի կգտնվեր, եթե իր աղբարկղերը քչփորողներին նախ օգներ, գլուխներին ծածկ ապահովեր և ստամքոսի համար էլ մինիմում պահանջը ապահովեր։ Օգնություն ունեք, տվեք Արցախին։ Մեր 120 հազար եղբայրները, քույրերը, երեխաները այնտեղ սովամահ են լինում, սառչում են, սրանք․․․ որ ի՞նչ։ Շան տեղ դրեցի՞ն ձեզ։ Ալիևին բարձրացնում հասցնում են ամպերին, որովհետև Ալիևից ակնկալիք ունեն»,- ասաց ակցիայի մասնակից տարեց տիկինը։

ԴԻմելով Թուրքիա մեկնած փրկարարներին, նա ասաց․ «Այդքան տղամարդ եք, այդքան ղոչաղ եք, մտեք Լաչինի միջանցքը բացեք, ոչ թե գնացեք թուրքի լամուկին փրկելու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը