copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:13 14-02-2023

Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Արդյունավետ գնահատելով տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում գործակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ: Վարչապետը նաև ջերմությամբ հիշատակել է 2019թ. Նյու Յորքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած հանդիպումը:

Հնդկաստանի դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ բարձր գնահատականի համար և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի և երկկողմ օրակարգի շուրջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից