copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:28 13-02-2023

Ոչ մի երկիր այդքան փրկարար չունի, որ կարողանա ուժեղ երկրաշարժի հետևանքները վերացնել կամ արագ արձագանքել. փորձագետ

«Հսկայական տեղաշարժեր եղել են բոլոր ոլորտներում․ մենք նոր նորմեր, նոր սեյսմիկ վտանգի քարտեզ ունենք, նոր նախագծեր ունենք շենքերի, որակի հսկողության ինսիտուտ ունենք և այլն, և այլն»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը՝ խոսելով այն մասին, թե Հայաստանը՝ որպես երկիր, որքանով է պատրաստ նման բնական աղետին։

Խոսելով շենք-շինությունների տեխնիկական վիճակից՝ փորձագետն ասաց. «Հիմա որ իրականացվում է շինարարություն, դրանց որակը բավականին լավ է, ու ինը բալի հաշվարկով է արվում, ամենախոցելին սովետական հին շենքերն են, որոնք համ անորակ են կառուցված, համ ցածր սեյսմիկ վտանգով են նախագծված, համ ծերացել են․ 50-ից ավել տարիներ են անցել, հիմնական խնդիրն այդտեղ է»։

Խոսելով նման արտակարգ իրավիճակներում փրկարարների պատրաստվածությունից և մահճակալային ֆոնդից՝ Նազարեթյանն ասաց. «Այդ բոլորը կան, ունենք լավ փրկարար ծառայություն, հիմա Թուրքիայում, Սիրիայում աշխատում են, ունենք պատրաստված բժիշկներ աղետի բժշկության ոլորտում, ունենք բնակչության իրազեկման նյութեր, մասնագետներ, ովքեր սովորեցնում են, վարժանքներ են իրականացվում, մարդկանց սովորեցնում են։ Այդ բոլորը կա Սպիտակի երկրաշարժի դասերի շնորհիվ»։

«Այո՛, բայց այդ բոլորը, եթե Աստված չանի ուժեղ երկրաշարժ լինի, ոչ մի երկիր այդքան փրկարար չունի, որ կարողանա ուժեղ երկրաշարժի հետևանքները վերացնել կամ արագ արձագանքել, Թուրքիան լավ փրկարարներ ուներ, հզոր երկիր էր, ամբողջ աշխարհից հասան օգնության․ դա օրինաչափ է»,- ասաց Նազարեթյանը։

Փորձագետը նշեց, որ մեր փրկարարները բարձր որակավորում ունեն ռուս փրկարարների նման․ «Ռուս փրկարարները ամենաարդյունավետ, ամենաանվախ աշխատողներն են, մյուս երկրների փրկարարները շատ լավ են «զինված», բայց հնարավոր է վթարային շենքին չմոտենան»,- ասաց Նազարեթյանը։

Հարցին, թե նման բարձր որակավորում ունեցող քանի փրկարար ունենք, Նազարեթյանն ասաց. «Մենք որքան որ հրշեջ ունենք, այդքան էլ հրշեջ-փրկարար ունեք։ Դա լավ մոդել է, քանի որ միայն պրոֆեսոնալ փրկարար ունենալը երկրի համար ճոխություն է։ Հրշեջներին վերաորակավորում են, որ դառնան միաժամանակ փրկարարներ։ Իսկ այդպիսի փրկարարական ջոկատներ ունենք Ստեփանավանում և այլն, դրանց քանակն այդքան էլ մեծ չէ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը