Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:12 13-02-2023

Այնտեղ զորամաս չի եղել․ ավերված շինություններ են եղել․ Սեյրան Օհանյան

Դատախազության կողմից ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հետապնդում հարուցելու միջնորդագրերի ներկայացմանը մենք չմասնակցեցինք, քանի որ դրանց բոլորի վաղեմության ժամկետն անցած է։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եվ եթե մենք ստորագրեինք, ապա չէին լինի այդ միջնորդագրերը, իսկ մենք հրաժարվել ենք ստորագրելուց, քանի որ գտնում ենք, որ մեղավոր չենք։ Այդ գործերը շինծու են, որևիցե շահ որևիցե մի հարցում մենք չենք ունեցել, որևիցե մի շրջանակի հետ մենք պայմանավորվածություն չենք ունեցել։ Երկրորդ՝ չենք մասնակցել, որովհետև այս իշխանությւոնների համար անվտանգությունը առաջնահերթություն չէ, այն իրականացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար։ Հիմա մեղադրանքը առաջարդվել է, մենք մեր անմեղությունը կապացուցենք», - ասաց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով զորմաասի տարածքում գտնվում զորանոցի օտարմանը, Օհանյանը ասաց․ «Նախ այնտեղ զորամաս չի եղել, մի քանի անգամ զորամաս անվանելով՝ իշխանությունը փորձում է նորից շեղել հանրության ուշադրությունը։ Դրանք հին, շահագործումից դուրս գտնվող հողամաս և ավերված շինություններ են։ Գիտեք, որ բանակի ձևավորման սկզբնական ժամանակահատվածում ցանկացած շինություն օգտագործվել է ժամանակավոր զորանոցների, կացարանների փոխարեն։ ԶՈՒ զարգամանը զուգահեռ մենք ստեղծել ենք մշտական տեղակայման վայրեր, ու այդ հողակտորները, քանդված շինությունները դուրս են մնացել։ Դրանք եղել են ավելորդ ծախսերի աղբյուր, դրանց պահպանման համար ավելի մեծ ծախսեր էին իրականացվում, քան նրանց հիմնական գներն էին»։

Օհանյանը նշեց, որ մեղադանքը չեն ունդունում, մանավանդ, որ նրա կարծիքով դատախազի կողմից ներկայացվածը ոչ թե միջնորդություն էր, այլ մեղադրանք։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել