copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:35 13-02-2023

Սասունիկում շմոլ գազից թունավորված ընտանիքը հարսանիքի էր պատրաստվում․ համայնքի ղեկավար

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից «Աշտարակ» բժշկական կենտրոն թունավորմամբ տեղափոխված ընտանիքի անդամները դուրս են գրվել հիվանդանոցից։

Oragir.News-ի հետ զրույցում Սասունիկ գյուղի վարչական ղեկավար Արման Մարգարյանն ասաց, որ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի տասը անդամներն էլ նույն ընտանիքից են։

«Մեծ ընտանիք են, շմոլ գազից են թունավորվել, ջրատաքացուցիչից է եղել։ Այսօր նրանց մի աղջկա հարսանիքն է Արտաշատում։ Հարսանիքի էին նախապատրաստվում, դրա համար էլ ջրատաքացուցիչը երկար ժամանակ է աշխատել։ Բայց արդեն լավ են, հարսանիքն Արտաշատում է, իրենք էլ արդեն Արտաշատ են հասել»։

Համայնքի ղեկավարը պատմեց, որ բավական մեծ ընտանիք է։ «Քրոջ հարսանիքին մասնակցելու համար մյուս աղջիկն ընտանիքով դրսից են եկել, 3-4 ժամ գազով աշխատող ջրատաքացուցիչը միացրած են պահել, որ պատրաստվեն, ընթացքում գազի հոտ են առել, թուլություն զգացել ու շտապօգնություն կանչել։ Ամենակարևորն այն է, որ արդեն ամեն բան նորմալ է, մարդիկ գնացել են իրենց ուրախությանը»։

Նշենք նաև հիվանդանոց տեղափոխված ընտանիքի 10 անդամներից 4-ը երեխաներ են եղել։

Նշենք նաև, որ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների, (այդ թվում 4 անչափահաս) բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։

Ըստ բուժհաստատությունից ստացված տվյալների՝ նախնական ախտորոշումը՝ թունավորում շմոլ գազից՝ հարցականով։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն, կնշանակվի նաև դատաբժշկական փորձաքննություն։

Բուժօգնության դիմելուց շուրջ մեկ ժամ անց բոլոր 10 քաղաքացիները բուժհաստատությունից դուրս են գրվել։ Կատարվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամաքնները, թունավորման հավանականությունը պարզելու նպատակով»:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար