copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:21 10-02-2023

Թուրք քաղաքական գործչի համոզմամբ՝ երկրում ընտրությունները կկայանան ոչ թե մայիսի 14-ին, այլ հունիսի 18-ին

Թուրքիայի ազգայնական Լավ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների համոզմամբ՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան ոչ թե մայիսի 14-ին, այլ հունիսի 18-ին, ինչպես ավելի վաղ դրանք նախատեսված էին։ Ինչպես փոխանցում է թուրքական Gazeteduvar պարբերականը, այս մասին գրել է լրագրող Մուրադ Յեթքինը՝ Աքշեների՝ Այնթափ կատարած այցելության մասին իր տպավորություններում։

Լրագրողը Մերալ Աքշեներին հարցրել է, թե երկրաշարժն ազդեցություն կունե՞նա ընտրությունների օրվա վրա, այն կստիպի՞ Էրդողանին ընտրությունները հետաձգել մինչև արտակագ դրության ավարտը։ Յեթքինը գրում է, որ Աքշեները դեմքի դժգոհ արատահայտությամբ պատասխանել է. «Չեմ կարծում, որ այն կկայանա մայիսի 14-ին, բայց կարծում եմ, որ այն կմնա մինչև հունիսի 18-ը»,- պատասխանել է թուրք գործիչը։

Ինձ վերաբերում է ընտրությունները հետաձգելուն, ապա նա հիշեցրել է, որ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ եթե պատերազմի պատճառով հնարավոր չլինի ընտրություններ անցկացնել, ապա երկրի մեջլիսը կարող է ընտրությունները մեկ տարով հետաձգելու մասին որոշում կայացնել։ Աքշեները միևնույն ժամանակ չի կարծում, որ խորհրդարանը նման որոշում կկայացնի։ «Մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընտրություններն անցկացվեն»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն իսկզբանե նախատեսված էին 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն Էրդողանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ հնարավոր է դրանք կայանան մայիսի 14-ին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի մարտի 10-ին, երբ ինքը կստորագրի համապատասխան հրամանագիրը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 18 հազարը։ Էրդողանի հրամանով՝ երկրում յոթ օրով սուգ է հայտարարվել, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել