Ներքին 3 տարի առաջ - 16:53 10-02-2023

Հայկական էլիտան պետք է վճռականություն ցուցաբերի․ փաստաբան


Հասարակական գործընթացները ղեկավարում են էլիտաները, հասարակության մեջ առկա խնդիրները նրանց խնդիրներն են։ Այս մասին փետրվարի 10-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նրա պատկերավոր արտահայտությամբ՝ հասարակության օրգանիզմում չարորակ ուռուցք կա, եւ այս իրավիճակում էլիտան պետք է դիմակայի դրան։

Նա կոչ արեց մտածել այն մասին, թե ինչպես զրոյից ամեն ինչ վերականգնել, եւ այստեղ փաստաբանը կրկին առանձնացրեց էլիտաների առանցքային նշանակությունը։

«Մարդիկ պետք է վճռականություն տեսնեն, երբ գործելու ժամանակը գա։ Էլիտաները պետք է ինչ-որ պահի վճռականություն ցուցաբերեն։ Մարդիկ, որոնք իրենց էլիտա են համարում, պետք է հասկանան, որ այդ կարգավիճակը ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն եւ զրկանքների գնալու կամք։ Բայց դա միշտ չէ, որ դրսեւորվում է»,-հավելեց Մելիքյանը։

Նրա գնահատմամբ՝ հասարակական գիտակցությունը կարելի է փոխել 1-2 տարում, քանի որ այսօր պարտադրվող շատ գաղափարներ խորթ են նրան, մեծամասնության մոտ առկա է ազգային արժանապատվության գաղափարը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի