copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:27 10-02-2023

«Ադրբեջանցի էկոակտիվիստների» հիմնական նպատակը հանքավայրերի «ապօրինի շահագործման» դադարեցումն է. Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հարցազրույց է տվել բրիտանական ռադիոկայաններից մեկին, որում անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պատասխանելով հաղորդավար Լյուսի Ֆիշերի հարցին, թե ո՞րն է Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին իրականացվող այսպես կոչված «ակցիայի» նպատակը՝ Սուլեյմանովն ասել է, որ «ադրբեջանցի էկոակտիվիստների» հիմնական պահանջն է Արցախի տարածքում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, օգտակար հանածոների հանքավայրերի «ապօրինի շահագործման դադարեցումը»։

Էլին Սուլեյմանովը նաև պնդել է, որ ճանապարհն օգտագործվում էր «ոչ թե մարդասիրական նպատակներով, այլ հիմնականում ականների և զինամթերքի տեղափոխման համար»։ Նրա խոսքով՝ ներկայումս Ստեփանակերտում դեռևս «ավելի քան 10 հազար հայ զինծառայող կա, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը»։

Վերջինս հավելել է, որ «ադրբեջանցի ցուցարարները» ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Նա նաև շեշտել է, որ այն փաստը, որ շաբաթվա ընթացքում ճանապարհով «առանց որևէ խոչընդոտի հարյուրավոր մեքենաներ են անցնում», ակնհայտորեն վկայում է, որ որևէ շրջափակում չկա։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի