copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:05 10-02-2023

Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի բյուջեից 73 մլն դրամ ավել գումար է հատկացվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի բյուջեից շուրջ 73 մլն դրամ ավելի գումար է հատկացվել, քան անցած տարի։ Վարչապետի աշխատակազմն այս տարի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին փոխանցել է 542 մլն 465 հազար 200 դրամ։ Անցած տարի այդ գումարը կազմում էր 469 մլն 741 հազար դրամ։ Ինչպեսեւ անցած տարի, այս տարի այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի կառավարական առանձնատների սպասարկում, պաշտոնյաների կեցության ապահովում եւ առանձնատների շահագործում, առանձնատներին կից տարածքի պահպանություն ու շահագործում, առանձնատների կահավորում, վերազինում։

Այսինքն՝ որեւէ նոր նպատակ, որի համար պետք էր հավելյալ գումար հատկացնել, դրամաշնորհի պայմանագրում չի նշվում, ավելին՝ ստացվում է, որ կառավարական առանձնատներն ամեն տարի վերազինվում ու կահավորվում են։ Հիշեցնենք նաեւ, որ 2019 թվականին ամառանոցներից 8 տուն վերանորոգվել էր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանինը: 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ եւ տեղափոխվեց կառավարական առանձնատուն, նա եւս վերանորոգեց իր տունը:
Ամառանոցները, փաստորեն, ամեն տարի վերանորոգվում են, դրանց սպասարկման համար ուղղված գումարներն էլ՝ ավելանում։ Մենք փորձեցինք «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանից պարզաբանում ստանալ, թե ինչով է պայմանավորված շուրջ 73 մլն դրամով ֆինանսավորման ավելացումը, սակայն տնօրենն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Հարցումն ուղարկել ենք, ստանալուն պես այն եւս կհրապարակենք»:

Մանրմասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի