Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 09-02-2023

Ադրբեջանի բնակիչները Թուրքիային 255 հազար դոլարի օգնություն են փոխանցել

Ադրբեջանի բնակիչները Թուրքիայիում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո երկու օրվա ընթացքում 255 հազար դոլար են փոխանցել՝ աղետի գոտու բնակչությանը օգնելու համար։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, օգնությունը տրամադրվել է Ազերփոստ փոստային ծառայության մասնաճյուղերի միջոցով։

Ազերփոստի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոչով Ադրբեջանի ժողովուրդն ակտիվորեն մասնակցում է Թուրքիայի համար օգնություն հավաքագրելու նպատակով իրականացվող արշավներին։ «Միայն փետրվարի 6-7-ը բնակչությունը 255 հազար դոլար է փոխանցել Թուրքիայում երկրաշարժից տուժածներին Azerpost փոստային բաժանմունքների միջազգային դրամական փոխանցումների համակարգերի միջոցով»,- հաղորդագրության մեջ:

Փոստային կազմակերպությունը հույս է հայտնել Թուրքիայում տարերային աղետի հետևանքները շուտափույթ կվերացվեն՝ ցավակցություն հայտնելով մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, փետրվարի 6-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, որոնցից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով մահացել է մոտ 13 հազար մարդ, գրեթե 63 հազարը՝ վիրավորվել են։ Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել