Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:08 08-02-2023

Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

« Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդագիրը։

Քննարկման ժամանակ, կամա, թե ակամա, Աննա Վարդապետյանը խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի մասով այս քրեական հետապնդումը հարուցվել է նաեւ այն պատճառով, որ վերջինս չի միջնորդել վաղեմության հիմքով գործը կարճելու համար։ Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հարց ուղղելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հետաքրքրվեց. «Եթե Սեյրան Օհանյանը ներկայանար Ձեզ կամ մարմնին համապատասխան եւ ընդուներ իր մեղքը, ենթադրենք՝ խնդրեր վաղեմության ժամկետ կիրառել, ի՞նչ տեղի կունենար»։
«Մենք վաղեմության ժամկետի կիրառման հիմքով իր նկատմամբ, բնականաբար, քրեական հետապնդում չէինք հարուցի, բայց քննությունը կշարունակեինք՝ արդեն այս փաստն ունենալով մեր գործի նյութերում այլ անձանց վերաբերյալ, որովհետեւ այստեղ մի անձ չէ, միայն Սեյրան Օհանյանը չէ», -ասաց գլխավոր դատախազը:

Այսինքն՝ նա խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի ետեւից եկել են խորհրդարան միայն այն պատճառով, որ վերջինս չի խնդրել վաղեմության ժամկետ կիրառել։ Ընդ որում՝ այս հարցն ու ձեւակերպումը հնչեց տարբեր կերպ եւ ամբողջ քննարկման ժամանակ։ Ուշագրավ մտքեր հնչեցին նաեւ ՔՊ-ական պատգամավորների կողմից։ Օրինակ՝ նախկին ՀՀԿ-ական, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ելույթ ունենալիս նշեց. «Պատկերացնո՞ւմ եք, որ որոշակի վարձու լրագրողներ, գրչակներ, խմբագիրներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին, եթե հանկարծ պարզվեր, որ զորամաս է փակվում Հայաստանում կամ վաճառվում»։

Այստեղ թերեւս պետք է հիշեցնել, որ նախորդ տարի՝ 2022թ. ապրիլի 15-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չզեկուցվող հարցերից մեկով վաճառքի հանվեց Երեւանում եւ մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության նախկին շենքը, զորամասեր, հողատարածքներ։ Ընդ որում՝ հետպատերազմական ծանր իրավիճակում գտնվող Հայաստանը որոշել էր ՊՆ-ին ամրացված ռազմական գույքեր վաճառել նաեւ Ադրբեջանի հետ սահմաններ ունեցող մարզերում:

Մասնավորապես, վաճառքի հանված երկու զորամաս գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Երեկ, սակայն, Սեյրան Օհանյանին մեղադրում էին, թե նրա օրոք վաճառվել է Նախիջեւանի սահմանին գտնվող զորամասը։

Նկատենք՝ ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել էր, որ Սեյրան Օհանյանի օրոք վաճառված ՊՆ տարածքը գործող զորամաս չի եղել, եւ ավելին՝ պիտանի զորամաս չի եղել, սակայն սա էլ չի խանգարել, որ Օհանյանի հարցով Վարդապետյանը ԱԺ մտնի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել