Ավելին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:38 06-02-2023

Բեյոնսեն դարձավ բոլոր ժամանակների ամենաշատ «Գրեմմիի» արժանացած արտիստը

Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն ռեկորդ է սահմանել ԱՄՆ ձայնագրման ակադեմիայի կողմից շահած «Գրեմմի» ամենաշատ արձանիկների թվով։ Նա արդեն ունի 32 մրցանակ։ Այս մասին հայտնում է երաժշտական մրցանակաբաշխության կայքը։



«RENAISSANCE ալբոմի շնորհիվ հաղթելով «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» անվանակարգում՝ Բեյոնսեն ռեկորդային թվով «Գրեմմի»-ների է արժանացել»,- ասվում է գրառման մեջ։



Բեյոնսեն առաջադրվել է ինը անվանակարգում, այդ թվում՝ «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն երգ» և «Տարվա լավագույն ձայնագրություն»:



Բեյոնսեից առաջ «Գրեմմի»-ի ռեկորդակիր էր դիրիժոր Գեորգ Սոլթին՝ 31 հաղթանակով։



Լոս Անջելեսում ընթանում է «Գրեմմի»-ի 65-րդ մրցանակաբաշխությունը։ Միջոցառման հաղորդավարը հարավաֆրիկացի դերասան Թրեւոր Նոյն է։ Թեկնածուների թվում են Ադելը, Բեյոնսեն, ABBA-ն, Թեյլոր Սվիֆթը և Քենդրիկ Լամարը։






Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով