copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:17 05-02-2023

Զինվորական կացարանի հրդեհման գործով մեղադրյալ կապիտան Ե․ Հակոբյանը ցուցմունք կտա առողջական վիճակի բարելավումից հետո․ փաստաբան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը պատրաստակամություն հայտնել է ցուցմունք տալ։ Վարույթ իրականացնող մարմնին այդ մասին արդեն իսկ հաղորդվել է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Ինքը կկարողանա ցուցմունք տալ այն ժամանակ, երբ որ քիչ թե շատ ավելի լավ առողջական վիճակում լինի։ Այսինքն, վիճակը ցուցմունք տալու համար բավարար կլինի»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ փորձաքննությունը նշանակվել է։ Իրենք այժմ սպասում են դրանց արդյունքներին։ Իսկ ինչ վերաբերում է մինչև հունվարի 19-ին գրանցված ողբերգական դեպքը Եղիշե Հակոբյանի ներկայացրած ազատման դիմումին ու դրա պատճառներին, փաստաբանն ասաց․ «Նա այդ դիմումը ներկայացրել է, սակայն, հետագայում փոխել է՝ այն դարձնելով տեղափոխման։ Ես չեմ կարող ասել, թե ինչն է դրա պատճառը եղել։ Ինքն այդ մասին կմեկնաբանի։ Համենայն դեպս, իր նախորդ հաստիքները, որոնք ինքը զբաղեցրել է՝ վաշտի հրամանատար, շտաբի պետի տեղակալ, կրճատվել են։ Իրեն տեղափոխել են ինժեներական ծառայության սպա, որն, այսպես ասած, իր պրոֆիլը չէ։ Հիմա չեմ կարող ասել՝ ինչու։ Չի ցանկացել ծառայությունը շարունակել»։

Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։ Իր բնորոշմամբ, իր պաշտպանյալի մեղադրանքն իրավական տեսանկյունից խիստ նախնական է։
«Որովհետև դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները չեն ստացվել։ Գործով նշանակված մյուս փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել։ Նշանակվել է համալիր փորձաքննություն։ Դրա եզրակացությունը ևս ստացված չէ։ Այսինքն, այդ տվյալների հիման վրա է, որ հնարավոր է ասել՝ Եղիշե Հակոբյանի գործողությունը կամ անգործությունը ինչ մասշտաբի է կամ ինչ ձևով կարող էր ազդել կամ չազդել։ Դրա համար պետք է առկա լինեն փորձագետի եզրակացությունները, որ իրավական տեսանկյունից փաստարկվի»,- ասաց նա։

Փաստաբանը շեշտեց, որ Եղիշե Հակոբյանը շահագրգիռ է, որպեսզի օբյեկտիվ ու համակողմանի քննություն կատարվի ու բացահայտվեն դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները։
«Նա շահագրգռված է, որպեսզի իրականացվի օբյեկտիվ քննություն, այն հաշվարկով, որպեսզի բոլոր մեղավորները պատժի ենթարկվեն։ Եվ, եթե ինքը լինի մեղավոր՝ նաև ինքը։ Ողբերգությունը շատ արագ բացահայտել պարզապես հնարավոր չէ։ Ի պատիվ նաև քննչական խմբի, պետք է ասել, որ շուրջ 2 տասնյակ քննիչներ են աշխատում։ Աշխատում են ձեռնարկել հնարավոր բոլոր գործողությունները։ Հիմա պետք է պարզապես մի փոքր համբերությամբ զինվել, որպեսզի փաստերը վերջնական լինեն»,- ասաց նա։

Անդրադառնալով լուրերին, թե Հակոբյանը ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել զինվորների հետ, փաստաբանն ասաց․
«Ես հստակ ասում եմ, որ այդպիսի բան չի եղել։ Ասում են կապիտանի հետ․․․ այնտեղ մի քանի կապիտան կա, որի՞ մասին է խոսքը։ Եթե պետք է ենթադրաբար ասենք՝ Եղիշեի մասին է խոսքը, ապա Եղիշեի հետ կոնկրետ որևէ զինվոր որևէ խնդիր չի ունեցել»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը