copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:32 04-02-2023

26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ թափուր են: Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական ոլորտը, սակայն փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել:

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա ՀՀ առողջապահության նախարարությանը: Ըստ հաստիքացուցակի՝ առողջապահության նախարարը պետք է ունենա երեք տեղակալ, սակայն այս պահին մեկ հաստիք թափուր է, ինչպես նաեւ, օրենքով սահմանված երեք խորհրդականի փոխարեն, նախարար Անահիտ Ավանեսյանն այս պահին ունի մեկ խորհրդական: Ուսումնասիրելով գերատեսչության պաշտոնական կայքը՝ տեղեկացանք, որ, օրինակ, նախարարության դեղորայքային քաղաքականության բաժինը պետ չունի, եւ այն ղեկավարվում է ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Պետ չունի եւ ժամանակավոր պաշտոնակատարով է աշխատում նաեւ ֆինանսատնտեսագիտական վարչությունը:

Ընդհանուր առմամբ, այս պահին նախարարության կենտրոնական ապարատում թափուր է 13 աշխատատեղ: Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունն այս պահի դրությամբ եւս ունի 13 թափուր հաստիք, որոնց թվում են գլխավոր ֆինանսիստների եւ ավագ մասնագետների հաստիքները:

Սա վկայում է մեկ բանի մասին. կա՛մ իշխանությունները չեն կարողանում կադրեր գտնել, կա՛մ էլ այդ կադրերը չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ