copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:17 04-02-2023

Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղել. ՔՊ-ականները զարմացած են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ընդդիմությունը երեկ Լաչինի միջանցքի մասով խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել: Լսումներին մասնակցում էին ինչպես ընդդիմադիր պատգամավորները, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ: Ընդդիմության նախաձեռնած քննարկման ժամանակ իսկական անակնկալ էր ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի ներկայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արսենյանի մասնակցությունը անակնկալ է եղել ոչ միայն ներկաների, այլ նաեւ սեփական թիմակիցների համար:

Արսենյանը ընդդիմության լսումներին մասնակցելու իր որոշումը չի քննարկել թիմակիցների հետ, միանձնյա որոշում է կայացրել: ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ թեեւ որեւէ մեկին արգելված չի եղել մասնակցել այդ լսումներին, բայց որեւէ մեկի մտքով անգամ չի անցել, որ իրենց թիմից ինչ-որ մեկը կարող է գնալ ու մասնակցել մի քննարկման, որտեղ հավաքված է հայկական քաղաքական դաշտի գրեթե ողջ ընդդիմադիր թեւը: ՔՊ-ականներից շատերն իրենց աշխատասենյակներում ուղիղ եթերով ընդդիմության քննարկմանը հետեւելիս են եղել, իրենց թիմակցին տեսել ու անակնկալի են եկել:

Գուրգեն Արսենյանը, թերեւս, որոշել է գնալ ու միայնակ իր «կռիվը տալ» ընդդիմադիրների հետ: Իսկական ֆուրոր էր ոչ միայն Արսենյանի մասնակցությունը, այլ նաեւ նրա ելույթը, որտեղ նա հերթական հակաարցախյան թեզը առաջ տարավ՝ հայտարարելով. «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել