Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:20 03-02-2023

Հայաստանի իշխանությունը հասկանում է իր գործողությունների հետևանքը. Գուրգեն Արսենյան

Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ ապառնալիքներ եք ուղղում, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, հարց․ ձեր ասած խոսքերին տե՞ր եք։

Այս մասին այսօր Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով մասնակցում է ընդդիմության կազմակերպած լսումներին։

«Այն, որ ասում ենք՝ պատասխանատու իշխանություն է գործում Հայաստանում, հենց նրա համար է պատասխանատու, որ ինքը հասկանում է իր գործողությունների հետևանքները։ Այսօր նստած հաթաթա եք տալիս հայ–ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, ինչ–որ ռոմանտիկ դրսևորումներ ունեք, ինչ որ բան մոռացեք եք իրականութունից, մոռացել եք, թե այդ հարաբերույթուններն ինչի բերեցին, ինչի առջև է հիմա կանգնած ՀՀ–ն ու Հայաստանի ժողովուրդը, անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ․ պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, մեր երկրի համար, առաջնայնությունները ճիշտ դրեք»,–ասաց իշխանական պատգամավորը։

ԱԺ նիստերի դահլիճից Արսենյանին հիշեցրին իր ընտանեական հարաբերությունների մասին, ինչին ի պատասխան Արսենյանն ասաց, որ դա իրենց չի առնչվում և ընդդիմությանն ասաց, որ նրանց դատավճիռը ժողովուրդն է տվել, իսկ իրենք քաղաքակիրթ իշխանություն են։

«Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակից եք, ո՞վ եք, արա, դուք։ Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը։ Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ, դա մոռացեք, Հայաստանում իշխանության կարող եք գալ միայն այն դեպքում, երբ ՀՀ ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը, դա միակ ձևն է»,–ասաց Արսենյանը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել