Ներքին 3 տարի առաջ - 12:01 03-02-2023

Հայաստանում մոտ 60 հազար մարդ օգտվել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» ծառայություններից․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մոտ 60 հազար մարդ արդեն օգտվել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածից, որը մշակվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի գաղափարների իրականացման շրջանակներում: Այս մասին Ալմաթիում տեղի ունեցող ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի ռուսական հատվածը սկսել է գործել 2022 թվականից։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ ազգային հատվածի առաջին լիարժեք տարբերակը նույնպես հասանելի է հավելվածում։

Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, պատասխանել դրանց, օգտվել «Օգնական» ծառայությունից, ծանոթանալ կարգավորող տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժիններ, կոնտակտային տվյալներ և այլն»,- ասաց Փաշինյանը։

Հիմնական պետական թվային ծառայություններն արդեն հասանելի են «Աշխատեք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայկական ազգային հատվածում։

«Հայաստանում այս ծառայությունից արդեն օգտվել է մոտ 60 հազար մարդ, իսկ դիմումների ընդհանուր թիվը գերազանցել է 300 հազարը», - նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ թվային գործիքն ապահովում է այս գործընթացում ներգրավված պետական մարմինների համակարգված փոխգործակցությունը։

Թվային ծառայության միջոցով աշխատանքային պայմանագրի հիման վրա ԵԱՏՄ երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքները կարող են ստանալ նաև Հայաստանում բնակության օրինականությունը հավաստող անվճար քարտ։

Նշենք, որ ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամը ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը