Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:39 02-02-2023

Արցախում 40 օր բլոկադայի մեջ եղած Գինեսի ռեկորդակիրը դիմում է հայությանը

40 օր բլոկադայի մեջ գտնվող Արցախում է եղել «Գինեսի» գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը։ Նա եղել է Արցախի գյուղերում և կիսել արցախցու ցավն ու պայքարը։ Աշոտ Խանոյանը արդեն տանն է։ Վատառողջ է, բայց վճռական՝ մտածում է, որ ի վերջո կճանաչվի Արցախի անկախությունը։

«Եթե 99 օր մի պետություն դիմանա, ուրեմն ըստ ընդունված կարգի՝ անկախանում է։ Արդեն աշխարհը կխփի Ադրբեջանին, խախտված բոլոր կարգերը կվերականգնվեն»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Խանոյանը։

Գինեսի ռեկորդակիրը կոչ է անում ․«Դիվանների վրա նստած մի փորձեք Արցախին օգնել։ Արցախցուն օգնելու համար պետք է ներդրում ունենալ՝ գումարով և գործով»։

Լուսին Ղազարյան

Մանրամասները՝ տեսանյութում։