Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:59 02-02-2023

Մա՞ֆիա է․ ինչու են որոշ դեղեր Հայաստանում ավելի թանկ, քան Վրաստանում

Ներկայումս պայմանավորված քովիդի և լոգիսիտիկ շղթաների խախտման արդյունքում ստեղծված իրավիճակով, որոշակի դեֆիցիտ կա համաշխարհային դեղագործական շուկաներում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բացի դրանից մենք ձմռան ընթացքում ամբողջ աշխարհում ունեինք գրիպի բավական ակտիվ ընթացք: Մենք հնարավորինս անում ենք, որպեսզի Հայաստանում ապահովենք անհրաժեշտ բժշկական պարագաների և դեղերի ներկրումը: Մենք ունենք օրենքով մեզ վերապահված լիազորություններ, որոնց շրջանակներում իրականացնում ենք նաև նման գործառույթներ: Ի՞նչ է սա նշանակում. երբ գնահատվում է, որ դեղորայքի շուկայում որոշակի դեղորայքի դեֆիցիտ կա, ապա որոշում է կայացվում թույլատրել ՀՀ ներկրումը նաև եվրոպական արտադրության դեղորայքի ոչ գրանցված տարբերակները: Մենք շուկան մոնիտորինգ ենք անում շաբաթական կտրվածքով և եթե անհրաժեշտություն լինի որոշակի խումբ դեղորայք ավելացնելու, ապա կավելացնենք»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ օնկոլոգիական հիվանդներին բժիշկները թանկարժեք դեղեր են նշանակում, օրինակ քիմիա ընդունելու համար, և հարազատները կարողանում են Վրաստանից ավելի մատչելի գներով ձեռք բերել, բայց այստեղի բժիշկները դրանք չեն ընդունում, և լուրջ կասկածներ կան, որ համակարգված մաֆիա է գործում, մեկը մյուսին «պաս» են տալիս, Ավանեսյանն ասաց.

«Օրենքով սահմանված է, որ քաղաքացին իր բուժման համար սահմանված դեղորայքը կարող է ձեռք բերել նաև այլ երկրից, դրանք բերել Հայաստան իր հետ կամ պատվիրել փոստային ծառայության միջոցով: Եվ որևէ ձևով սա չի կարող սահմանափակվել որևէ մեկի կողմից: Եթե կան կոնկրետ դեպքեր, խնդրում եմ տրամադրեք մեզ: Մենք ցանկացած ահազանգ քննարկում ենք, գնում ենք՝ հասկանալու, թե ինչ է կատարվել, և համապատասխան միջոցառումներ ձեռնարկում ենք»:

Անդրադառնալով ապահովագրավճարը հաշվարկելու տարբերակներին, նախարարն ասաց որ ոչ թե հաշվարկելու են մարդու եկամուտներից տոկոսի կամ որևէ արժեքի ձևով, այլ ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք:
Նախարարը հայտնեց, որ լինելու է մեկ տիպի ապահովագրական փաթեթ, որում ներառված է լինելու հիմնական ծառայությունների ողջ սպեկտրը. «Մեր գնահատականներով՝ այս ծառայությունների փաթեթը բավական ընդգրկուն է և հիմնված է Հայաստանում հիվանդացության հիմնական բեռը կազմող հիվանդությունները հասցեագրելու վրա, բայց պետութունն այս ապահովագրավճարից իրականացնելու է տարբեր չափերի համաֆինանսավորումներ. դա արդեն կախված է լինելու մարդու եկամուտներից, որովհետև Հայաստանը, լինելով սոցիալական պետություն, խոցելի խավերի առողջական, կրթական և այլ անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար միանշանակ ունենում է իր մասնակցությունը»,- ասաց նախարարը:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ արդեն 2024-ին պետպատվերի բոլոր շահառուները կունենան մեկ միասնական ապահովագրական փաթեթ և միաժամանակ հայտնեց, որ լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամիսների վրա, և քաղաքացին վճարելու է այդ ամսական վճարները։ Իսկ թոշակառուները 2025-ին ամբողջությամբ ապահովագրվելու են պետության կողմից։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից