copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:35 01-02-2023

Մի պատկերացրեք, որ խրամատը պետք է սալիկապատված ու «Բաքսի» քաշած լինի. ՔՊ–ական պատգամավոր

Մեր բանակը բավական լուրջ պարտություն է կրել և դա բարոյահոգեբանական վիճակի վրա մեծ ազդեցություն է գործել: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ոչ միայն բանակի, այլ բոլորիս վրա, բայց պետք է ամեն ինչ անել, որ այդ վիճակը, այդ ճնշումը չազդի մեր առաջընթացի ու բանակի վրա:
Նաև պետք է ասեմ, որ սեպտեմբերյան դեպքերից հետո բանակի բարոյահոգեբանական վիճակը անկում չի ապրել, այլ հակառակը՝ աճել է: Ես տեսել եմ, որ զինվորականների բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի լավ է, քան 44-օրյայում: Բանակն իր ուժերի վրա ավելի շատ է վստահ, քան 44-օրյա պատերազմից հետո»,- ասաց նա:
Հարցին՝ բանակը պատրա՞ստ է դիմագրավել էսկալացիային՝ արձագանքեց. «Պետք է թեթև վերլուծություն անենք՝ ինչքա՞ն տարածք ունենք, ինչքա՞ն բնակչություն ունենք, տնտեսական ի՞նչ միջոցներ ու ռեսուրսներ ունի Հայաստանը, ի՞նչ կորուստներ ենք ունեցել և, ամենակարևորը, ո՞ւմ հետ է էսկալացիան լինելու՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ երկրների»:

Նա վստահեցրեց՝ մի շարք խնդիրներ մեր բանակը ի զորու է ի կատար ածել. «Բայց մեր ուժերն, իհարկե, չեն բավականացնի, նշածս երկրների հետ լայնածաված ռազմական գործողությունների մեջ մտնելու համար, սա պարզից էլ պարզ է: Դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ: Այս հարցում պետք է 1-2 քայլ առաջ անցնենք, որպեսզի այս ոչ անսպառ ռեսուրսներով կարողանանք դիմակայել»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ ի հայտ են գալիս փաստեր, որ ժեշտից կացարաններում, ցելոֆանապատ վրաններում ու կեղտոտ քնապարկերում են քնում զինվորները, Արմեն Խաչատրյանն ասաց. «Եթե քնապարկը խրամատում է, պետք է կեղտոտ լինի: Խրամատը մի պատկերացրեք, որ պետք է սալիկապատված լինի, «Բաքսի» քաշած լինի: Խրամատը հողային շինություն է, որը նախատեսված է պաստպարվելու համար: Այո, կարող է ժեշտից կացարան լինել, բայց որ ասում եք՝ ցելոֆանապատ, վրանային, նման կացարաններ հիմա չկան: Բայց հնարավոր է, տակտիկական անհրաժեշտությունից ելնելով, որոշակի կարճ ժամանակահատվածում ինչ-որ տեղ հայտնվեն մեր ռազմական ուժերի ներկայացուցիչները, մի քանի օր վրան դնեն, որոշակի գործողություն անեն ու գնան: Բայց մշտական տեղակայման վայրերում ցելոֆանային, վրանային վիճակներ չկան»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»

Ձեզ գուցե հետաքրքրի