copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 27-01-2023

Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, որոնք միայն կոչեր են անում, ռուսական կողմը իրական լուծումներ է փնտրում․ Զախարովան՝ Բերձորի միջանցքի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բերձորի միջանցքի երկայնքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները մշտական ​​կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ իրավիճակը կարգավորելու նպատակով եռանդուն ջանքերը շարունակվում են: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են հայտարարություններով, դեէսկալացիայի կոչ անելով, ռուսական կողմը տեղում է, իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։

«Մենք կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի, և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության։ Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել՝ առկա տարաձայնությունները արագ լուծելու համար»,- ասել է Զախարովան։

Վերջինս նաև հավելել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը և քաղաքացիական հասարակության միջոցով շփումները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը