Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:20 27-01-2023

Իրանական ԶԼՄ-ները Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակման վերաբերյալ մանրամասներ են հայտնել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր առավոտյան Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա հարձակման վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, 50-ամյա տղամարդը «Pride» մակնիշի մեքենայով երկու ուղևորների՝ 14-ամյա աղջկա և 7-ամյա տղայի հետ, շարժվել է Ադրբեջանի դեսպանատան մուտքի դռները։ Վերջինս սպառնացել է պահակին, ով անզեն է եղել, այնուհետև մտել է դեսպանատուն ու սկսել կրակել։

Դեպքի հետևանքով մահացել է դեսպանատան 43-ամյա տղամարդ աշխատակից, վիրավորվել ևս 2 աշխատակից՝ 30-35 տարեկան, որոնցից մեկը վիրավորվել է ձեռքից, մյուսը՝ ոտքից։

Իրավապահները, փրկարարները շտապօգնության ավտոմեքենայով տուժածներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Կրակողն անմիջապես ձերբակալվել է ոստիկանների կողմից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի