copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:33 26-01-2023

Պարեկային ծառայության երկու սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջ, քննության նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համաձայն՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության գումարտակի ավագ տեսուչը՝ կոչումով մայոր, և նույն դասակի տեսուչը՝ կոչումով կապիտան, 2022 թվականի նոյեմբերին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված երկու տասնյակից ավելի վարորդների, որոնց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել, ավելին՝ որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ կամ պաշտոնեական լիազորություններն անցնելով՝ բաց են թողել տվյալ ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, փաստերի առթիվ ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքներով ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ կաշառք տալու 13 դրվագով, կաշառք ստանալու 13 դրվագով և պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հատկանիշներով հունվարի 19-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել