copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:03 25-01-2023

Բոլոր պատգամավորներն են դեկտեմբերին պարգևավճար ստացել մեկ աշխատավարձի չափով. Աղազարյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ` օրենսդիր մարմնի աշխատակից պետական ծառայողները պարգեւատրվել են։ Oragir.News-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, խոսելով իրենց հատկացված պարգևավճարներից, ասաց. «Հունվար ամսվա ընթացքում մենք պարգևավճար չենք ստացել, ստացել են միայն պետական ծառայողները։ Մենք պարգևավճար ստացել ենք դեկտեմբերին։ Ես որքանով տեղյակ եմ, բոլոր պատգամավորներն են պարգևավճար ստացել մեկ աշխատավարձի չափով՝ տարվա ավարտի հետ կապված»։

Հարցին, թե պարգևավճար դեկտեմբեր ամսին պատգամավորի օգնականներն է՞լ ստացել, թե՞ միայն պատգամավորները, Աղազարյանն ասաց. «Պատգամավորի օգնականներն էլ են ստացել աշխատավարձի չափով»։

Դիտարկմանը, որ հաճախ ընդդիմադիր պատգամավորները զրկվում են տարբեր պարգևավճարներից այն պատճառով, որ աշխատանքի չեն հաճախում, այս անգամ ստացե՞լ են, թե՞՝ ոչ, Աղազարյանն ասաց. «Դա, այսպես կոչված, աշխատանքի ցուցանիշների համար չէ, որ տվել են, դա 13 է կոչվում, ինչ է կոչվում՝ դրա համար բոլորն էլ ստացել են։ Ես համոզված եմ, որ ընդդիմադիրներն էլ ստացել իրենց օգնականների հետ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը