copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:26 21-01-2023

Եթերազրկել բոլոր հեռուստաալիքները․ Ավետիք Իշխանյան

«Անկեղծանամ՝ արդեն շուրջ երեք ամիս հայկական ոչ մի հեռուստաալիք չեմ նայում, ջղերս քայքայվում են։ Հ1 և այլ իշխանամերձ հեռուստականալիզացիաներից զզվում եմ, 5-րդ ալիք, Երկիր Մեդիա ալիքները նայելը նույնպես անտանելի է, քանի որ էկրանին երևում են թիվ մեկ դավաճանի և նրա ստրուկ-դավաճանների մռութները։ Ինչևէ, քիչ առաջ իմացա, որ քննադատությունների թիրախ է դարձել 5-րդ ալիքը, «զորամասի» հրդեհը ցուցադրելու համար»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ավետիք Իշխանյանը։

«ՀՌԱՀ-ի նախագահ կոչվածը, հեռուստատեսությանը մեղադրում է էթիկայի նոմերի խախտման համար, դավաճանի համախոհ-դավաճանները կատարելով իրենց ստրկատիրոջ հրահանգը, նույնպես հարձակվել են 5-րդ ալիքի վրա։ Այսինքն, օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելը համարվում է եսիմ ինչ։ Բա Սուրմալու առևտրի կենտրոնի հրդե՞հը, որը ցուցադրվեց բոլոր ալիքներով։ Շարքը կարելի է շարունակել։

Ոչ միայն էթիկայի, այլև համամարդկային նորմերի խախտում է ամեն օր ցուցադրել երկիրը պարտության մատնած, հազարավոր զոհեր տված, երկիրը աղետի հասցրած, երկրի ավերակների վրա խրախճանք անող դավաճաններին։Դրանց միայն դեմքերի արտահայտությունները հակաէսթետիկական են։ Ա՛յ սրա համար ես եթերից կզրկեի բոլոր հեռուստաալիքներին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը