Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:19 20-01-2023

Թեհրանը չի ճանաչում Ղրիմի և Ուկրաինայի մյուս շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը չի ճանաչում Ղրիմի, ինչպես նաև չորս նոր շրջանների ընդգրկումը Ռուսաստանի կազմ։ Ինչպես փոխանցում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանն այս մասին ասել է թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարացազրույցում։

Աբդոլլահյանը շեշտել է, որ Իրանը ճանաչում է պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան։ «Երբ մենք ասում ենք, որ պատերազմը լուծում չէ Ուկրաինայում, մենք դա նկատի ունենք, մենք դա համարում ենք հիմնարար քաղաքականություն և ապավինում ենք դրան»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները «գերազանց» է անվանել։

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբդոլլահյանն ընդգծել է, որ Թեհրանը չի ձգտում երկակի ստանդարտների։ Նրա խոսքով՝ ինչպես երկիրը դեմ է պատերազմին Իրաքում, Սիրիայում, Եմենում, Պաղեստինում և Աֆղանստանում, այնպես էլ դեմ է Ուկրաինայում ընթացող պատերազմին ու մարդկանց տեղահանությանը։

«Մյուս կողմից, մենք ճանաչում ենք երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի շրջանակներում, և այդ պատճառով, չնայած Թեհրանի և Մոսկվայի հիանալի հարաբերություններին, մենք չենք ճանաչել Ղրիմի անջատումն Ուկրաինայից։ Մենք չենք ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի անջատումը Ուկրաինայից, քանի որ պնդում ենք արտաքին քաղաքականության մեր հետևողական սկզբունքը»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2014 թվականին Ղրիմը, իսկ 2021 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեների արդյունքում ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն ընդգրկվել են Ռուսաստանի կազմում։ Մոսկվան բազմիցս պնդել է, որ այս շրջանների բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ ժողովրդավարական վերամիավորման օգտին՝ համապատասխան միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել