Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:47 20-01-2023

Սեյրան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար



Սեյրան Օհանյանի նկատմամբ քերական հետապնդում հարուցելու միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը պահել էր երեկվա նման մի աղետի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա նաև գրել է․

«Պարզ սխեմա․ իրենք բերում են աղետը, հանրությունը տրամաբանական արձագանք է դրսևորում դրա նկատմամբ, իրենք տեսնում են տրամադրությունները ու միանգամից դաշտ են նետում նախօրոք պատրաստված մի այլ հնչեղ բան։

Կապ չունի, որ այդ քայլը մարդկային ճակատագրի հետ խաղալ է, կապ չունի, որ դա թշնամական օրակարգի սպասարկում է, կարևորը դժգոհություններն իրենցից հեռացնելն է։

Այդ նպատակով է դատախազը հիմա միջնորդություն ներկայացրել քերական հետապնդում հարուցելու համար, որ երկրորդ պլան մղվի երեկվա ողբերգությունը, Արցախի 40 օր շրջափակված լինելու հանգամանքը։

Բոլոր նրանք, ովքեր առաջ են տանում այս մարդկանց ապաշնորհ լինելու թեզը պետք է ուղղակի նայեն թե ինչ պրոֆեսիոնալիզմով են նրանք պահում իշխանությունը»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել