copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:58 19-01-2023

Հասկանու՞մ ես, որ կարող ես էլ չհասցնել, «վաղը» այդպես էլ կարող է չլինել․ հրդեհից զոհված զինծառայողի վերջին գրառումը


««Վաղը» այդպես էլ կարող է չլինել․․․»։ Սա Ազատի ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան վերջին գրառումն է։ Նա այսպիսի հրապարակում էր արել դեռևս անցած տարվա սեպտեմբերին։


«Դե, հիմա հասկանու՞մ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։ Հիմա հասկանու՞մ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պես` ձայնը գլուխդ գցած... Պետք է ամեն օրդ լիարժեք ապրես. գնաս տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ես վաղվան։ Գրիր ու գրկիր նրան, ում հույս ունես վաղը փողոցում պատահաբար հանդիպել։ Առանց վախենալու նայիր աչքերի մեջ ու որսա քաղցրությունը, ապրիր, լա՞վ... Պիտի վախենանք` հետո նո՞ր սիրենք իրար, հա՞։ Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք... երևի... Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրվա ու վաղվա փոխարեն։ Օգնենք իրար հաղթահարել հոգին ավերող գիշերները, միասին լինենք, ապրենք միասին... »,- գրել էր նա։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից