copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:08 19-01-2023

Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ թե խոսքերով, այլ գործով. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը պետք է գործնականում ապացուցի իր անկեղծությունը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատանը թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ Ուկրաինայում արյունահեղության ֆոնին, որպես այլընտրանք, դադարել գոյություն ունենալ Հյուսիսային էներգետիկ միջանցքը։ Նրա խոսքով՝ դա մեծացրել է Թուրքիայի տարածքով անցնող Միջին միջանցքի կարևորությունը, այդ թվում՝ էներգետիկայի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Թուրքիան ձևավորել է եռակողմ և քառակողմ մեխանիզմներ Արևելք-Արևմուտք միջանցքի երկայնքով՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի մասնակցությամբ։ Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանն անկեղծ քայլեր կձեռնարկի և կմիանա այս գործընթացին։

«Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կմիանա այս գործընթացին, այսինքն՝ կկատարի անկեղծ քայլեր դեպի խաղաղություն։ Ցավոք սրտի, բանակցությունների առումով մենք վերջին շրջանում նկատում ենք հետընթաց քայլեր։ Այսօր պարոն Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ թե խոսքերով, այլ գործով»,- շեշտել է թուրք պաշտոնյան։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում են հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Ես կարող եմ բացահայտ հայտարարել, այդ թվում՝ եղբայրական Ադրբեջանի անունից. Անկարան և Բաքուն անկեղծորեն հակված են հարաբերությունների կարգավորմանը»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը