copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:07 19-01-2023

Վարդենիսի համայնքապետը վաղ առավոտից դեպքի վայրում է․ համայնքապետարանի ներկայացուցիչ

Վարդենիս համայնքի ղեկավարը դեռևս վաղ առավոտից այդ հարցերով է զբաղված։ Oragir.News-ի հետ զրույցում այդ մասին ասաց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

«Տեղի ունեցած դեպքի հետ կապված հստակ ինֆորմացիա դեռևս չունենք։ Ինչ որ պաշտոնապես հրապարակվել է՝ ավելին դեռևս չենք կարող հայտնել»,- ասաց Վարդենիսի համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իր խոսքով՝ հավելյալ տեղեկություններ կկարողանան հայտնել դեպքի վայրից համայնքապետի վերադառնալուց հետո միայն։

Հիշեցնենք, որ hունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում