copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:57 19-01-2023

Սիրտ չկա պատասխանելու. Փամբուխչյանը խուսափեց պատասխանել մի շարք հարցերի

Ես մայրերի հետ այսօր առավոտան եմ խոսել, սիրտ չկա պատասխանելու։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հրաժարվեց խոսել զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։

Անդրադառնալով Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհին, նախարարն ասաց․ «Կառավարության նիստում ամեն ինչ հայտարարվեց պատասխանատվության մասին։ Կան երկու տեսակի պատասխանատվություններ՝ պաշտոնանկություններ և քրեական պատասխանատվություն։ Կլինի քրեական գործ և ամեն ինչ պարզ կլինի»։

Հարցին՝ տվյալ կա՞՝ զինվորների մարմիններն այրվել են, թե ծխախեղդ են եղել, Փամբուխչյանն ասաց․ «Ես ոչ ՊՆ-ից եմ, ոչ Առողջապահության նախարարությունից, չունեմ նման տվյաներ»։

Փամբուխչյանը հրաժարվեց պատասխանել նաև մի քանի այլ հարցերի՝ այդ թվում՝ արդյո՞ք այս իրավիճակում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում