copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:38 19-01-2023

Էլի վարկ կվերցնեն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«ՀՀ պետական պարտքը, նախորդ տարեվերջի տվյալներով, վաղուց հատել է 10 մլդ-ի սահմանը: Մասնագետներն անընդհատ ահազանգում են, որ այս առումով ևս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հատել է բոլոր «կարմիր գծերը», իսկ Փաշինյանն իր հերթին պարբերաբար հայտարարում է, թե վարկեր վերցնելու մեջ վատ բան չկա, թե չկա երկիր, որ պարտք չունենա և այլն։ Այնինչ, նույն Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ միշտ դեմ էր քվեարկում բոլոր վարկային համաձայնագրերին՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ վարկն ինչ նպատակներով էր օգտագործվելու։ Անցյալ տարվա վերջին ԱԺ-ն վավերացրեց ևս մի քանի վարկային համաձայնագրեր:

Այսպիսով, այս իշխանությունները «հաջողացրեցին» չորս տարում ամբողջովին խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի առավելագույնը 60 %-ի շեմը. այն կազմում է գրեթե 64 %։ Սակայն, ինչպես երևում է, այս ամենը դեռ «ծաղիկներն» են, և Փաշինյանի կառավարությունը շարունակում է վարկ վերցնելու քաղաքականությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, փետրվար-մարտ ամիսներին նոր վարկային համաձայնագիր է ստորագրվելու։ Խոսքը Ասիական բանկից նոր՝ բավական մեծ ծավալի վարկի մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ գումարները հիմնականում ուղղվելու են պետական որոշ համակարգերում նոր փոփոխություններ իրականացնելուն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ