copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:30 16-01-2023

Ռուսաստանի նավթագազային եկամուտները 2022 թվականին աճել են

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ 2022 թվականին նավթագազային արդյունաբերությունից ստացվող Ռուսաստանի բյուջեի եկամուտները աճել են 28 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

«Նավթի և գազի արդյունաբերությունից բյուջեի եկամուտներն անցյալ տարի աճել են 28 տոկոսով կամ 2.5 տրիլիոն ռուբլով»,- ասել է Նովակը՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։

Նովակի խոսքով՝ 2022 թվականին Ռուսաստանում նավթի արդյունահանումն աճել է 2 տոկոսով՝ հասնելով 535 միլիոն տոննայի։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ նավթի արտահանումն աճել է 7 տոկոսով։

«Ինչ վերաբերում է նավթարդյունաբերությանը, ապա այստեղ մենք նույնպես դրական արդյունք ենք արձանագրում անցած տարվա ընթացքում՝ չնայած ոչ բարեկամ երկրների գործողություններին և պատժամիջոցների սահմանափակումներին։ Անցյալ տարի նավթի արդյունահանումը կազմել է 535 մլն տոննա, ինչը 10 մլն տոննայով, կամ 2 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից»,- հայտարարել է նա։

Պաշտոնյան հավելել է նաև, որ 2022 թվականին Ռուսաստանը «Սիբիրի ուժ» գազատարով ռեկորդային 15,5 միլիարդ խորանարդ մետր է մատակարարել Չինաստանին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող