Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 21:04 15-01-2023

Հայտնի է Վախթանգ Կիկաբիձեի մահվան պատճառը

Վրացի ու խորհրդային դերասան Վախթանգ Կիկաբիձեն մահացել է երկարատև հիվանդությունից հետո: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է նրա պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն։ Նրա խոսքով՝ արտիստն արդեն երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ։

Կիկաբիձեի մտերիմ ընկերուհի Նանա Կելափտրիշվիլին MK.RU պարբերականի հետ խոսել է դերասանի կյանքի վերջին ժամերի մասին, նշելով, որ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
«Վախթանգը վերջին տասը տարում դիալիզ էր անցնում։ Ըստ երևույթին, նրա օրգանիզմի ռեսուրսները վերջնականապես սպառվել են։ Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկներն հնարավոր ամեն ինչ արել են, բայց նա մահացել է»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Վախթանգ Կիկաբիձեն։

Նախնական տեղեկություններով՝ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել