Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:51 11-01-2023

Արամ Ա-ն Լիբանանում ԱՄՆ դեսպանին առաջարկել է,որ Միացյալ Նահանգները օժանդակություն ցուցաբերի Լաչինի միջանցքը վերաբացելուն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունվարի 11-ին ընդունել է Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիային: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանի փոխանորդը եւ մարդու իրավունքների պատասխանատու Կայ Լին:

Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ավելի քան ժամ տևած հանդիպումն առիթ է հանդիսացել ընդհանուր արժևորում կատարելու Լիբանանի ներկա կացության և հատկապես անդրադառնալու նախագահական ընտրության եւ սոցիալ-ատնտեսական տագնապին:

Ըստ աղբյուրի՝ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Արցախի ներկա մտահոգիչ կացությանը և առաջարկել դեսպանին, որ Միացյալ Նահանգները կատարեն անհրաժեշտ օժանդակությունը Բերձորի միջանցքը (Լաչինի միջանցք) վերաբացելու աշխատանքների գծով՝ մղված մարդասիրական մտահոգությամբ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Ձեզ գուցե հետաքրքրի