Եկեք հետ տանք 3 տարի առաջ - 20:18 11-01-2023

Ով է թողել Արցախը Ադրբեջանին. Իլհամ Ալիևը հերքում է Նիկոլ Փաշինյանին

Երեկ՝ հունվարի 10-ին, զուգադիպությամբ թե նախապես պայմանավորվածությամբ ասուլիս էին տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը երեկ մեկ անգամ ևս հիշեցել էր․ «Ալմա-Աթայի հռչակագիրը, հստակ ցույց է տալիս, որ նրանք ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այդ հանդիպումից անմիջապես հետո ես հայտարարեցի, որ այո, սա մեր հաջողությունն է, քանի որ Հայաստանը վերջապես պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Երեկ մամուլի իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ևս պատասխանել էր տարածքային ամբողջականաության ճանաչման մասին հարցին՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդմանը, որ Պրահայում ստորագրված փաստաթղթով Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ «Այնտեղ կա պայմանավորվածության արձանագրում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Բայց մեր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ ասում է, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ենթադրում եմ՝ հղվելով Պրահայի փաստաթղթին, բայց չի ասում, որ Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ ավելի կարևոր է նախ այդ հարցում պարզաբանում մտցնել՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Եթե այո՝ ՀՀ-ն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել էր վարչապետը՝ ընդգծելով, որ աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս։

Նշենք, որ ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին վարչապետը խոսել էր նաև նախորդ տարի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ «Այո, ՀՀ-ն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչել է, և դա իրականացվել է ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Որովհետև այն պահին, երբ ՀՀ-ն ընդունել է «մադրիդյան սկզբունքները» որպես բանակցությունների հիմք, այդ պահից ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ Վարդան Օսկանյանն է հրապարակային ՀՀ-ին ճանաչել օկուպանտ։ ՀՀ-ն Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել մինչև այսօր, որովհետև այդ ժամանակ ոչ թե Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն։

Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը նույնպես Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ այն դուրս թողնելով բանակցային գործընթացից՝ 99թ․-ին վավերացնելով Ստամբուլյան խարտիան»,- ասել էր Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին