copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 11-01-2023

Պաշտոնական Կրեմլը մեկնաբանել է Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արցախի տարածքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտող երկու կողմերի համաձայնությամբ։

Ինչպես փոխանցում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը, Պեսկովն այս մասին ասել է՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը։

Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ կողմերը աշխատանքային տարբեր մակարդակներում շփումներ են ունենում։ «Իհարկե, այս թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ավարտից հետո կարող է հաջորդել տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված խնդրանքը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ