copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 10-01-2023

«Արևմտյան ադրբեջանցիների իրավունքների հարցը իրավացիորեն հանել ենք միջազգային ասպարեզ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարցազրուցում կրկին խոսել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» մասին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն ասել է, որ «համայնքը երկար տարիներ բռնագաղթված համայնքի իրավունքից զրկվել է»։

Ալիևը շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտության առկայությն պայմաններում «արևմտյան ադրբեջանցիների իրավունքների մասին խոսելը կարող էր վաղաժամ հրդեհի նմանվել»։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ այսօր ադրբեջանական կողմը այս թեման «միանգամայն իրավացիորեն» դուրս է բերել միջազգային ասպարեզ։

Վերջինս հայտնել է, որ այս հարցով նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին իր տված հանձնարարականները կատարվում են։ Նա ասել է, որ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը տարբեր տեղերից ստացված առաջարկների վրա սկսել է աշխատել միասնական հայեցակարգի ձևավորման վրա։

Ադրբեջանի նախագահը պնդել է, որ «արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պապենական հողերը, որը նրանց իրավունքն է՝ ամրագրված բոլոր միջազգային կոնվենցիաներով։

«Իհարկե, արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պապենական հողերը, դա նրանց իրավունքն է, բոլոր միջազգային կոնվենցիաները ճանաչում են նրանց այդ իրավունքը։ Որպես Ադրբեջան պետություն՝ մենք պետք է ամեն ինչ անենք այդ իրավունքն ապահովելու համար»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը հավելել է նաև, որ «համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ» ասել է, որ դա ցանկանում է անել խաղաղ ճանաապահով և վստահություն հայտնել, որ այդ նպատակին հասնելու են։

Նրա խոսքով՝ այսօր Հարավային Կովկասի և ողջ եվրասիական տարածաշրջանում միատարր պետություններ չկան և լավ կլինի, որ Հայաստանը նույնպես իր վրա վերցնի այդ «մոնոպետության խարանը»։ «Դրա համար ամենալավ և արդար ճանապարհը արևմտյան ադրբեջանցիների վերադարձն է հայրենի հողեր»,- եզրափակել է նա։

Նշենք, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ասելով Ադրբեջանի նախագահը նկատի ունի Հայաստանի Հանրապետության տարածքը, որի նկատմամբ արդեն որերորդ անգամն է՝ բացահայտ հավակնություններ է դրսևորում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել