Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:01 10-01-2023

ՍԴ նախկին նախագահի որդին փորձում է կոծկել դաժան սպանության գործը․ սպանվածի մայր

ՀՀ Գլխավոր դատախազության մոտ, արդարադատությանը չխոչընդոտելու պահանջով այսօր ակցիա իրականացրեց Գյումրիում ութ տարի առաջ դաժանաբար սպանված 25 ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը։

«ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, փորձում է փակել այս գործը։ Որդուս սպանողները ազատության մեջ են և կարող են այդպես էլ անպատիժ մնալ»,-հայտարարեց Ռուզաննա Ադալանյանը։

Սպանված երիտասարդի մայրը ՀՀ Գլխավոր դատախազից պահանջում է՝ թույլ չտալ, որ գործով դատախազ Գրիգոր Ամիրյանը խոչընդոտի ընթացող դատաքննությանը։

Իրենց սեփական տանը՝ դանակի մոտ 20 հարվածներ ստացած Արտյոմի համար ճակատագրական են եղել երկու հարվածները, որոնք, մոր փոխանցմամբ, եղել են տարբեր գործիքներով։ Ռուզաննա Ադանալյանը վստահ է, որ որդու սպանությունը խմբակային է։ Դեպքի վայրում 10-ից ավելի տղամարդ է եղել, որոնց վերնազգեստները մնացել են իրենց տանը:11 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Ստեփանյանը այդպես էլ դատապարտյալ չի դարձել։ Յոթ տարի կալանքից հետո վերջինս ազատ է արձակվել։

Կոպչիկ մականունով հայտնի Հովհաննես Թոփչյանը միայն վերջերս է հարցաքննվել, այն էլ վկայի կարգավիճակով, չնայած որ նրա հագուստի մանրաթելերը սպանության օրը հայտնաբերվել են Արտյոմի հագուստի վրա:

Մայրը վստահ է, որ մահացու հարվածները հասցրել են Արթուր Ստեփանյանը և Հովհաննես Թոփչյանը։ Ռուզաննա Ադանալյանը փորձեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին փոխանցել նաև գրավոր դիմում և փաստեր, սակայն դատախազության դռները փակ էին։

Մոտ 20 րոպե անց միայն կարողացավ նամակների արկղ գցել դիմումը։ Դատախազության աշխատակիցները որևէ կերպ չհիմնավորեցին դռները կտրուկ փակելու փաստը։ Ռուզաննա Ադանալյանը հույս ունի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գոնե կպատասխանի դիմումին։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ