copy image url
Ավելին 3 տարի առաջ - 11:47 10-01-2023

Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում արցախահայության համար կատարվել է համընդհանուր աղոթք

Ռեննի արքեպիսկոպոս և քրիստոնյաների միասնության և հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հունվարի 8-ին Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված կիրակնօրյա պատարագների ժամանակ արցախահայության համար իրականացվել է համընդհանուր աղոթք։

«Տեր Հիսուս, Խաղաղության իշխան, մեր աղաչանքն ենք հղում Քեզ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Միջազգային հանրության լռության ներքո նրանք զոհ են բռնությունների, որոնք հանգեցնելու են նրանց բնաջնջմանը։ Բոլորիս մեջ արթնացրու գթասրտություն, որը կարող է օգնել նրանց։ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներին ներշնչիր արդարության և երկխոսության մղում, որպեսզի հարգվեն Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների արժանապատվությունն ու հավատը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվել է աղոթքում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել