Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:29 10-01-2023

Ադրբեջանական լրատվամիջոցները ևս հաստատում են, որ Արցախը շրջափակման մեջ է. ԱՀ դատախազություն


Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել այն մասին, որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման 27 օրվա ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»: Հոդվածի հեղինակը պնդել ու այդ կերպ փորձել էր ցույց տալ, որ իրականում Արցախը շրջափակման մեջ չէ, թեև բերված տվյալները ակնհայտորեն ի ցույց են դրել հակառակը: Այս մասին հաղորդում է Արցախի դատախազությունը:

Ադրբեջանական թեզի մերկ լինելը փաստելու համար բավարար է ընդամենը երեք վիճակագրական տվյալի բացահայտումը. մինչ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն արգելափակելը, 2022թ. նոյեմբեր ամսվա ցուցանիշների համաձայն, ՀՀ-ից Արցախ էր մատակարարվել օրական 380-400 տոննա սննդամթերք և հանրային կարիքների համար նախատեսված այլ ապրանքներ (27 օրում՝ 10.260-10.800 տոննա), «Լաչինի միջանցքով» մեկ ուղղությամբ՝ Հայաստանից Արցախ էր մեկնել օրական միջինը 454 մեքենա (27 օրում՝ 12.258), ավելի քան 1.200 մարդ (27 օրում՝ 32.400): Հատկանշական է, որ հիշյալ ցուցանիշները փոքր են ոչ միայն 2020թ. 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակահատվածի, այլև 120.000-անոց բնակչության միջին մակարդակի բարեկեցությունն ապահովելու համար անհրաժեշտ պահանջարկի համեմատությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները վերոհիշյալ հրապարակմամբ հաստատել են նաև այն, որ 27 օր Արցախի Հանրապետության բնակիչները զրկված են միջանցքով տեղաշարժվելու և Հայաստանի Հանրապետության հետ կապի հնարավորությունից, միջանցքում երթևեկել են բացառապես ռուս խաղաղապահները և ԿԽՄԿ ներկայացուցիչները:

Այսպիսով, վերը բերված վիճակագրական տվյալները և փաստարկները բավականին խոսուն ու պատկերավոր տեսքով արտացոլում են այն ողջ իրականությունը, որը ներկայումս տիրում է Արցախում և որը միջազգային հանրությունից թաքցնելու համար ջանք ու եռանդ չի խնայում Ադրբեջանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով