copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:15 08-01-2023

Հայաստանը ներկայացնողները որոշել են չդադարեցնել բացառապես Թուրքիայի շահերին ծառայող գործընթացը. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեկտեմբերի 29-ին Թուքիայի ԱԳ նախարար Չաուշօղլուն հայտարարեց․

«Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում, որը կարող է ընդհանրապես լինել երկու երկրների միջև։ Մենք շարունակում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ կապ պահպանելով Ադրբեջանի հետ»։

Այս հայտարարություններին Հայաստանից պաշտոնական որևէ հակադարձում չեղավ։

Ոչ ԱԳՆ-ն, ո՛չ հատուկ բանագնացը, ո՛չ էլ անգամ մինչև հիմա երաժշտական միջոցառումներին դիջեյություն անող ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, կամ ազգային ուժերի գործողությունները Հանրայինի եթերում պարբերաբար մեկնաբանող հատուկ հանձնարարություններով դեսպանը չարձագանքեցին հայտարարությանը։

Մեկը չգտնվեց, որ թուրք «կառուցողական» գործընկերոջը գոնե շատ կառուցողական ձևով ասի, որ նման հայտարարությունները անընդունելի են և վնասում են իրենց իսկ նախաձեռնած կարգավորման գործընթացքին, որտեղ իրենք տարանջատել են Հայաստանը և Արցախը ու թշնամու հարվածներն ամենաշատն իր վրա կրած Արցախին մենակ են թողել Թուրքիայի և Ադրբեջանի դիմաց։

Այս համատեքստում երեկ հայտարարվեց, որ Հայաստանը և Թուրքիան ուղիղ օդային բեռնափոխադրումներ կիրականացնեն։ Հայաստանի ԱԳՆ-ից միայն հույս հայտնեցին, որ մյուս պայմանավորվածությունները ևս կկատարվեն։

Այսինքն այն պայմաններում, երբ Թուրքիան Ադրբեջանի հետ պատանդ է պահում 120,000 Հայաստանի քաղաքացիների, ու չի էլ թաքցնում այդ փաստը, Հայաստանը ներկայացնողները որոշել են ոչ միայն չդադարեցնել բացառապես Թուրքիայի շահերին ծառայող գործընթացը, այլև այն առաջ տանել ամբողջ թափով։
Քանի հայերը խառն են՝ ինչ մնացել է, արագ անենք ավարտենք սկզբունքով։
Ի՞նչ կաներ սրա փոխարեն ցանկացած ազգային իշխանություն։

Անգամ որևէ պայմանավորվածության առկայության դեպքում` այս պայմաններում այդ պայմանավորվածության իրագործման նախապայման կդներ միջանցքի անհապաղ բացման պահանջը։

Ադրբեջանից դեպի Նախիջևան իրականացվող թռիչքների արգելքի, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման պահանջի, «Անջատում հանուն փրկության» սկզբունքի առաջ քաշման, Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերի ամրապնդման ուղղված քայլերի մասին անգամ չեմ էլ խոսում»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը