copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:26 06-01-2023

Ինքնասպանության 3, սպանության՝ 1 դեպք․ 2022 թ-ին դատապարտյալների մահվան դեպքերը կտրուկ ավելացել են

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել է մահվան 18 դեպք:

Ի պատասխան Oragir.News-ի հարցման՝ ՔԿՀ ծառայության շտաբի պետ, փոխգնդապետ Արտակ Սարգսյանը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 8 դեպք, որից 4-ը կենսաբանական մահ է եղել, արձանագրվել է ինքնասպանության 3, սպանության 1 դեպք:

Քաղաքացիական բժշկական հաստատություններում արձանագրվել է մահվան 9 դեպք, դատարանի դահլիճում' 1 դեպք, վերոհիշյալ 10 դեպքերում արձանագրվել է կենսաբանական մահ։

«Մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նախաձեռնվում է քրեական վարույթ' համաձայն նոր քրեական դատավարության օրենսգրքի, որն ուժի մեջ է մտել 01.07.2022թ. (հարուցվում է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն' ՀՀ քննչական կոմիտեի համւսպատասխան ստորաբաժանման կողմից' հին քր. դատ. օր-ի համաձայն):

Վարույթի ընթացքում մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվում է նաև դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները կցվում են քրեական վարույթին (քր. գործերին կամ հետաքննության նյութերին), հետևաբար' մահվան դեպքով վարույթների ընթացքի (դրանց պատճառների, պատճառահետևանքային կապի կամ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների) վերաբերյալ տեղեկատվություն ծառայությունը չի կարող տրամադրել»,-նշվում է մեզ ուղարկված հարցման պատասխանի մեջ:

Մենք խնդրել էինք ներկայացնել նաև 2020 և 2021 թթ-ի ցուցանիշները։

Ըստ այդմ՝ 2021 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որոնցից 5-ը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում։ ՔԿՀ-ներում արձանագրված 5-ից՝ 1-ի դեպքում արձանագրվել է կենսաբանական մահ, 3-ը ինքնասպան են եղել, միաժամանակ, տեղի է ունեցել սպանության 1 դեպք։
Քաղաքացիական բժշկական հաստատություններում 2021 թ-ին մահացել է 8 կալանավոր, որից' 4-ի դեպքում արձանագրվել է կենսաբանական մահ, ևս 4-ի դեպքում մահվան պատճառ է եղել C0VID-19 -ը։

2020 թվականի ընթացքում անազատության մեջ պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել է մահվան 5 դեպք, որոնցից 3-ը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում, նրանցից 2-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ, 1-ն ինքնասպան է եղել, քաղաքացիական բժշկական հաստատություններում արձանագրվել է մահվան 2 դեպք, 2 դեպքում է արձանագրվել է կենսաբանական մահ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի