copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:37 05-01-2023

Ամփոփվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022թ. գործունեության կատարողականի քննարկումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Նախ ներկայացվել է անապահովության գնահատման համակարգի նոր բանաձևի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ այն լինելու է թվայնացված համակարգ՝ հաշվի առնելով միջազգային փորձը, միտված է լինելու hանրապետությունում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը: Այս համատեքստում, կարևորվել է նպաստառու քաղաքացիների վերաբերյալ թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել աղքատության հաղթահարման նպատակով իրականացվող ծրագրերի արդյունավետությանը: Զեկուցվել է, որ 298 ընտանիք նախորդ տարվա ընթացքում ներգրավվել է վերապատրաստման և բիզնես ծրագրերում:
Քննարկվել են Սոցիալական բնակարանաշինության, Սոցիալական փաթեթի ծրագրերի արդյունավետության բարձրացման, զբաղվածության բնագավառում ընթացիկ և առաջիկա աշխատանքները: Տեղեկացվել է, որ hանրապետությունում առկա է 144 սոցիալական կացարան, որից 21-ը ներկայումս թափուր է: Վերջիններիս շահառուներն են խոցելի խմբերի ներկայացուցիչները:

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել սոցիալական կացարանների շահառուների շրջանում ծրագրերն առավել ճկուն դարձնելը, որոնք մարդկանց կմղեն կարողությունների զարգացմանը:

Պատասխանատուները տեղեկացրել են, որ ներկայումս մանկատներում, ընդհանուր առմամբ, բնակվում է 602 երեխա, որից 510-ը՝ հաշմանդամություն ունեցող. 127 անձ ունի պոլիատիվ խնամքի կարիք, 209 անձի 18 տարին լրացած է, ևս 105 երեխա բնակվում է խնամատար ընտանիքներում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել մանկատներում բնակվող երեխաների կրթության, կարողությունների զարգացման, խնամքի ծառայությունների որակի բարձրացման աշխատանքները:

«Դրանց նպատակն է, որպեսզի մարդը մանկատնից դուրս գալիս ունենա որոշակի հմտություններ, բազային կրթություն, որպեսզի հետագայում ինքնուրույն կյանք վարելու հնարավորություն ունենա»,- ասել է վարչապետը: Պատասխանատուները նշել են, որ վերոնշյալ բոլոր 602 երեխաների կարիքներն անհատապես գնահատված են:

Անդրադարձ է կատարվել նաև ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, թվայնացման միջոցով Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների գործունեության բարելավմանը և այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի