copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:25 05-01-2023

Երևան ջրատարը վթարվել է աղբը Կորեայի ձոր թափելու պատճառով. Արաբկիրի մի շարք հասցեներում ջուր չկա

«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` հունվարի 5-ին ժամը 13:30-24.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցների, Ա. Խաչատրյան 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2, Փափազյան 12, 15, 16, 16/1, 16/2, 17, 19, 20, 22, 22/2, Գյուլբենկյան 29, 31, 33, Կասյան 10, 12, Սունդուկյան 21, 23, 25, 27, 29, Վաղարշյան 13, 15, 17, 18, 19/1, 20, 22, Վրացական 1-10 համարների՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-50 համարների՝ իրենց կոտորակներով և նրբանցքներով, Կոմիտասի պող. 10-50 զույգ և 23-35 կենտ համարների՝ իրենց կոտորակներով, Վրացական 1-10 համարների՝ իրենց կոտորակներով, Ա.Խաչատրյան փողոցի նրբանցքների, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի ջրամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունից նաև հայտնում են, որ ջրատարը վթարվել է Կորեայի ձոր կոչվող հատվածում՝ հերթական անգամ շինարարական աղբը, այդ թվում՝ ծանր ժայռաբեկորներն ապօրինաբսր թափելու պատճառով:

«Հաշվի առնելով, որ տվյալ երևույթը շարունակվում է տարիներ ի վեր ու հաճախակի հանգեցնում է տվյալ՝ մայրաքաղաքի համար կարևորագույն ջրատարներից մեկի վթարմանը, չի բացառվում, որ Վեոլիա ջուր ՓԲԸ տնօրինությունը ստիպված լինի դիմել իրավապահ մարմիններին՝ խնդրին լուծում տալու համար»,- հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը